ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նիկոլի վերջին հարցազրույցի արդյունքը

Նիկոլի վերջին հարցազրույցի արդյունքը
04.09.2023 | 19:05

ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեղի ղեկավար Գյունտեր Ֆելինգերը X սոցցանցում Նիկոլին առաջարկում է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ ԱՄՆ-ի նախագահին էլ՝ պաշտպանել Հայաստանը:

Փաստորեն, ՆԱՏՕ-ն ՀՀ-ն պաշտպանելու է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եղբայրակից Ադրբեջանից. Նիկոլի վերջին հարցազրույցի արդյունքը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 5038

Մեկնաբանություններ